«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են». Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի քննարկվի, սակայն հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ կիրառվի կանոնադրության 25-րդ հոդվածը, որն ասում է, որ երկիրը կարող է զրկվել քվոտային կարգով ՀԱՊԿ պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից, ինչպես նաև ձայնի իրավունքից այնքան ժամանակ, քանի դեռ չի վճարել անդամավճարներից գոյացած պարտքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *