Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ ուկրաինական հակամարտությունը քննարկելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու մտադրության մասին՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը և ռուսական կողմին ներկայացնելու Վլադիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում ունեցած զրույցի արդյունքները․ հայտնում է РИА Новости-ն։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ կվարի ռուսական կողմի հետ Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների շուրջ։

«Պուտինի հետ հնարավոր բանակցություններից առաջ Թուրքիայի ներկայացուցիչները, առաջին հերթին՝ արտաքին գործերի նախարարը, խորհրդակցություններ կվարեն իրենց ռուս գործընկերների հետ։ Մենք հույս ունենք պատրաստել ռուսական կողմին առաջիկա զրույցի համար», – նշել է Էրդողանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *