Չեմ պատրաստվում համակեպվել բանակում տեղի ունեցող իրադրության հետ. բացատրություններն ինձ չեն բավարարում. Փաշինյան

Ես չեմ պատրաստվում բանակում տեղի ունեցող իրադրության հետ համակերվել ու որպես դիտորդ հետևել:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին:

«Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող իրադրությանը, ասեմ, որ աշխատանքային խումբ է աշխատում, բայց մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել տեղի ունեցողին ու դրան վերաբերվել՝ իբրև էդպես էլ պիտի լիներ:

Ամեն ինչ ունի իր բացատրությունը, բայց էդ բացատրություններն ինձ չեն բավարարում: Կոնկրետ ես չեմ պատարստվում համակերպվել այդ իրադրության հետ: Մենք չպետք է ուղղակի վիճակագրություն արձանագրող լինենք և այս ուղերձը ես հստակ տվել եմ իմ գործընկերներին», – ասաց Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *