Մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը. կարող էին հեղափոխություն անել. Փաշինյանը՝ ընդդիմության միավորման մասին

Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության միավորմանը:

«Կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չի, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,-ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *