
«Որքանով հիշում եմ ՀԱՊԿ կանոնադրությունը, այնտեղ անդամին հեռացնելու մեխանիզմ չկա»,-ճեպազրուիցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի նկատմամբ 25-րդ հոդվածի կիրառությանը։
«Գիտեք ինչ, պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ ուրիշները։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք։ Ընդ որում, ասել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում աշխատանքներին։ Մենք ասել ենք, որ սառեցենում ենք և վերադառնալու հնարավորություն էլ չենք տեսնում»,-հավելեց նա։