Գյումրիում ձմեռը շարունակվում է

Չնայած այն հանգամանքին, որ շուտով գարնան երկրորդ ամիսն է ավարտվում, բայց Գյումրիում եղանակային պայմանները շարունակում են ավելի շատ ձմեռ հիշեցնել։ Երեկ ամբողջ գիշեր ձյուն է տեղացել ոչ միայն Գյումրիում այլ նաև Շիրակի մարզի բարձրադիր շրջաններում։

Վերջին օրերին ջերմաստիճանի անկումը կրկին ստիպել է վերադառնալ տաք հագուստին և ձմեռային կոշիկներին։

Սոցցանցի օգտատերերը հրապարակել են ձնառատ կադրեր և կատակել, որ արդեն կարելի է պատրաստվել ամանորին։

Եղանակային նման անակնկալները նորություն չէ Շիրակի մարզի բնակիչների համար։ Այդպես եղել է միշտ` գարունը ուշ է հասնում Հայաստանի հյուսիսային մարզ։ Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *