Երևան քաղաքում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։
Ապրիլի 28-29-ի առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։