Մոտ 800 մլն դոլարի ներդրում է արվել ՀԷՑ-ում․ փաստաբանները պնդում են՝ գործը շինծու է, կալանքն՝ ապօրինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Ավելի քան 10 ամիս ձգվող տնային կալանքին զուգահեռ՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ մեկ ամսով բանտային կալանքի որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ ՀԷՑ-ին առնչվող, փաստաբանների պնդմամբ՝ շինծու գործով։

Կալանքի միջնորդությունն, ըստ փաստաբանների, իրավական որևէ քննադատության դիմանալ չէր կարող, որևէ հիմք չուներ, հետևաբար՝ դատարանի որոշման մեջ ակնհայտ է քաղաքական բաղադրիչը։ Նույնն են պնդում նաև Սամվել Կարապետյանի թիմակիցները՝ փաստերն ավելի քան խոսուն են։

Մեկ գործիք, որ իշխանությունը չի զիջում 2018-ից՝ կալանքը, որն, ըստ ընդդիմադիրների, օգտագործում են իրենց հարմար պահին՝ քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու, լռեցնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *