ՀՀ պետական պարտքը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 տրլն 205 մլրդ 319.9 մլն դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Օգոստոս ամսվա համեմատ պետական պարտքն աճել է 14 մլրդ 470.9 մլն դրամով։
Պետական պարտքի կազմում գերակշռել է ներքին պարտքը՝ կազմելով 2 տրլն 773 մլրդ 701.5 մլն դրամ։ Մեկ ամսում այն աճել է 40 մլրդ 833.1 մլն դրամով։
Արտաքին պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2 տրլն 428 մլրդ 600.1 մլն դրամ՝ օգոստոսի համեմատ նվազելով 26 մլրդ 273.9 մլն դրամով։
Արտաքին պարտքի մեջ արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1 տրլ 562 մլրդ 699.8 մլն դրամ։
ՀՀ համայնքների պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 18.3 մլն դրամ։ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 2 մլրդ 876.7 մլն դրամ։