Իրանի տարածքից արձակված կրակոցից թուրք զինծառայող է զոհվել

Զինծառայողի մահվան պատճառ դարձած կրակոցները, ենթադրաբար, արձակվել են Իրանի տարածքից։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է զինծառայող։

Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին թուրք-իրանական սահմանին ապօրինի հատման փորձը կանխելու ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է զինծառայող Յուսուֆ Սաիթ Ունլյուն։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում նաև իրանական կողմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *