ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն հենց իրավապահ մարմինները բացահայտում են Կարապետյանների հերթական խոշոր ֆինանսական չարաշահումները, նրանք հերթական «դարակազմիկ» քաղաքական հավաքն են կազմակերպում:
Հենց հայտնի դարձավ, որ Կարապետյանների կառավարման տարիներին ՀԷՑ-ում 180 միլիոն դոլարի չարաշահում է արձանագրվել, անմիջապես հիշեցին հայրենիքի փրկության ու նոր Սահմանադրության մասին։
Նույն ոգևորությամբ մարդկանց վախեցնում էին «300 հազար ադրբեջանցիներով»։ Հենց ԱԺ անցան, աթոռները գրկեցին, մոռացան դրա մասին։
Եթե դուք մոռացել եք, մենք չենք մոռացել։ Բոլոր հանցանքների համար պետք է պատասխան տաք»,- գրել է Ղազարյանը: