Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի շուրջ։Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *