Մոսկվայի համար շարունակում է անհասկանալի մնալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) միջև ընտրության հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մոգոնումները նորություն չեն։ Դրանք դեմագոգիկ ձևակերպումներ են՝ սեփական բնակչությանը՝ Հայաստանի բնակչությանը, մոլորեցնելու համար, և որևէ հստակություն չկա»,- հայտարարել է ռուս դիվանագետը։
Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ ձեռնարկելուց առաջ պետք է պարզեն բնակչության կարծիքը։