Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց․ վերացրեց ժամային սահմանափակումները Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ասօր դատարանը քննարկեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը՝ նշելով, թե խոչընդոտման հավանականությունը, թեև նվազել է, շարունակում է պահպանվել։ Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ արդեն 1 տարի 4 ամիս է, ինչ ինքը և Բագրատ Սրբազանը կալանքի տակ են, մյուս արդարները՝ նույնպես տարբեր ժամանակահատվածում են եղել անազատության մեջ։

Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Լիդյա Մանթաշյանի նկատմամբ, վարչական հսկողությունը կիրացվի առանց էլեկտրոնային սարքի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *