Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում մասնակցած հանդիպումների թվով ֆուտբոլիստների պատմական վարկանիշի 13-րդ հորիզոնական։
37-ամյա հայ կիսապաշտպանի համար հոբելյանական է դարձել Չեմպիոնների լիգայի՝ նիդերլանդական «Ֆեյենորդ»-ի դեմ հանդիպումը (0։3), որի երկրորդ խաղակեսում նա խաղադաշտ է դուրս եկել փոխարինման։
Մխիթարյանն այժմ եվրագավաթներում անցկացրած 165 հանդիպում ունի։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսից։
Հայ ֆուտբոլիստին լավագույն տասնյակ մտնելու համար ընդամենը երկու հանդիպում է պակասում։ Այժմ 10-րդ տեղը կիսում են Լիոնել Մեսսին, Ջանլուիջի Բուֆֆոնը և Թոմաս Մյուլերը։