ԻՀՊԿ-ն Քեշմ կղզու երկնքում խոցել է ամերիկյան երկու MQM-170 անօդաչու թռչող սարք

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը։

«Ամերիկյան հինգերորդ և վեցերորդ MQM-170 հետախուզական անօդաչու թռչող սարքերը խոցվել են Քեշմ կղզու երկնքում՝ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի առաջադեմ համակարգերի օգնությամբ», – նշվել է հրապարակման մեջ։

Իրանցի զինվորականները պարբերաբար հայտնում են ամերիկյան տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *