Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունը և դրանում ներառված տարածքային նկրտումները․ Լիաննա Գասպարյան

Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունը և դրանում ներառված տարածքային նկրտումները։ Գիտե՞ք որ հետևայլ տարածքները՝ Սյունիքի մարզ, Վայոց ձոր, Գեղարքունիք, ըստ Ադրբեջանի Սահմանադրության ադրբեջանական տարածքներ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին է ավելանում Ադրբեջանի կողմից պարտադրվող Սամանադրության փոփոխությունը։

Ինչու՞ է սա խնդիր.

Կորցրել ենք Արցախը, ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից, Կառավարությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանին տալիս է անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան , հայ գերիները գտնվում են Բաքվի բանտերում, Ադրբեջանը շարունակ տարածքային և այլ պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Եվ չկա ստորագրված խաղաղության պայմանագիրը։

Ինչո՞վ է սա վտանագավոր ու կենսական Հայաստանի համար։

Ադրբեջանի Սահամանդրության հիմքը 1918-ին ընդունված անկախության հռչակագիրն է և Ադրբեջանի Հանրապետությունը համարվում է 1918-1920 թվականների գոյություն ունեցած պետության իրավահաջորդ։

Իսկ ի՞նչն է խանգարելու Ադրբեջանին այս հերթական թելադրված պահանջներից հետո իր սահմանադրությամբ հռչակված տարածքային պահանջների իրականացման պարտադրումը։

Չկա խաղաղության պայմանագիր, չկա խաղաղություն ու կան անվերջանալի միակողմանի զիջումներ։

Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է մոռանալու տարակարծությունները, կուսակցական պատկանելիությունը և նախընտրությունները։ Մենք այսօր կանգնած ենք մի մեծ վտանգի առաջ, որի դեմ կարող ենք պայքարել միայն միասնական կերպով։ Միացեք, որ ունեանք պետություն ու խաղաղություն, որ կանխենք Ադրբեջանի հերթական միակողմանի պահանջների իրականացումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *