
«Նիկոլ Փաշինյանը երեկ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ընդդիմադիրների միավորմանը, ասաց, որ միայն Կտրիճ Ներսիսյանն է պակասում և, եթե նա էլ միանա, կիրակի օրն իրական հեղափոխություն տեղի կունենա․ ինչպե՞ս կարձագանքեք»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։ «Նիկոլ Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք, ինքն արդեն էն փուլում ա, որ պետք ա իրան աստիճանաբար ուշադրություն չդարձնել, առավել ևս, որ ասածները ցնդաբանություն են»,- պատասխանեց Ղազարյանը։