Ռուսաստանցի գեղասահորդներ Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալյամովը գլխավորում են Գեղասահքի միջազգային միության (ISU) Գրան պրիի փուլի մրցաշարային աղյուսակը՝ կարճ ծրագրից հետո։ Մրցումներն անցկացվում են Չինաստանի Ժենշեն քաղաքում։
Ռուս մարզիկները հավաքել են 74,69 միավոր։ Երկրորդ տեղում են Վրաստանը ներկայացնող Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան՝ 67,06 միավորով։ Երրորդ տեղում են Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը՝ 66,34 միավորով։