
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ըստ կազմակերպության ժամանակացույցի։
«Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանում» թեմայով հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 9-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին:
Հանդիպումը տեղի կունենա Ուկրաինայի խնդրանքով՝ Անվտանգության խորհրդի արևմտյան անդամ պետությունների աջակցությամբ։