Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտում գրավեց 8-րդ տեղը՝ ցույց տալով 249 կգ արդյունք։
Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:
Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը, որը պոկում վարժությունում 102 կգ արդյունքով 25-րդն էր, հրում վարժությունում չկարողացավ բարձացնել 135 կգ եւ 0 ստացավ։
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների ներկայացուցիչները երկամարտի մեդալ դեռեւս չեն նվաճել: Հրում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել միայն Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 12 ծանրորդով: Տղամարդկանց հավաքականից պայքարի մեջ մնաց Վարազդատ Լալայանը (+110 կգ)։