Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք խոսել ենք և խոսում ենք Իրանի հետ», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

«Մենք խոսում ենք Իրանի հետ», – կրկնել է Թրամփը՝ չբացահայտելով այդ շփումների բովանդակությունը։ Նա նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցը, ԱՄՆ գործողությունների շնորհիվ, բաց է նավագնացության համար։

Մինչդեռ, Fox News հեռուստաալիքի պնդմամբ, ԱՄՆ-ը դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Նրա տվյալներով՝ այս թեմայով խորհրդակցությունները Սպիտակ տանը տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին և 5-ին։

Հեռուստաընկերության աղբյուրների վկայությամբ՝ ուսումնասիրվում է նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, քանի որ այդ օրը նորալուսին է լինելու, ինչը բարենպաստ պայման կլինի գործողության անցկացման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *