
«Ասում էին՝ խաղաղություն է հաստատվել։ Պարզվում է խաղաղություն չի հաստատվել, պիտի ինչ-որ բան անենք, որ խաղաղություն հաստատվի, վաղն էլ կասեն՝ սա էլ արեք, 300 հազար ադրբեջանցիներին էլ ՀՀ-ում բնակեցերեք, որ խաղաղություն հաստատվի, սա խաղաղության ճանապարհ չի, սա անվերջ զիջումների ճանապարհ է»,- այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո
լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի»,- ընդգգծեց ՀԱԿ փոխնախագահը։