
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է ամեն չնչին առիթով եթեր մտնել, հանդես գալ, առայժմ ոչ մի խոսք չի ասել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 6-րդ տարելիցի առթիվ, չի ասել, թե ինքը որտեղ, ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը, որտեղ է գտնվում եռակողմ այդ հայտարարության հայկական օրինակը, միջազգային այդ փաստաթուղթը ինչու վավերացման չի ենթարկվել Հայաստանի ԱԺ-ում, ինչու չի ներկայացվել ՀՀ սահմանադրական դատարան և շատ այլ հարցեր։ Այդ հարցերին մի օր պատասխան պետք է տրվի»։