Եռապատերազմի կուսակցությունը` ՔՊ–ն, եռապատկել է Եռաբլուրը, բերել է 3 պատերազմ ու 3 պարտություն։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ին անվանել է «եռապատերազմի կուսակցություն»՝ իշխանություններին մեղադրելով Հայաստանը երեք պատերազմի և երեք պարտության հասցնելու մեջ։

«Ո՞վ է եռապատկել «Եռաբլուր»-ը՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պարտություն՝ եռապատերազմի կուսակցությունը՝ ՔՊ-ն»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց հետ պատերազմի վտանգ են բերել Հայաստան, և քանի դեռ նրանք ղեկավարում են երկրի արտաքին քաղաքականությունը, պատերազմական սպառնալիքը չի վերանա։

Նարեկ Կարապետյանը նաև պնդել է, որ Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ նոր զիջումների ակնկալիքով։ Նա կոչ է արել կանգնեցնել զիջումների քաղաքականությունը և հայտարարել, որ ազգային ուժերը կարող են վերականգնել խաղաղությունը Հայաստանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *