Մասիսում ծառեր էտելիս կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներ են ձերբակալվել․ Նորայր Հակոբյան

Դիտել Reel-ը

Մասիս համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ համարի թեկնածու Նորայր Հակոբյանը հայտարարել է ծառերի էտի աշխատանքների ժամանակ համայնքային կանաչապատման ծառայության երեք աշխատակիցների ձերբակալության մասին։

«Այսօր անհասկանալի պատճառով ձերբակալվել են Մասիսի համայնքային կանաչապատման ծառայության աշխատակիցները։ Նրանք ծառերի էտի աշխատանքներ էին կատարում։ Ինձ հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը դա բացատրել է նրանով, թե իբր ծառերն էտում են, որպեսզի որոշակի քաղաքական պաստառներ կամ լուսանկարներ ավելի լավ երևան։ Սա պարզապես ծիծաղելի է»,- հայտարարել է Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ աշխատակիցները կատարել են իրենց անմիջական պարտականությունները, իսկ նմանատիպ աշխատանքներ իրականացվել են նաև նախկինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *