«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան

«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է. «Եթե Նիկոլի ղեկավարած պետություն կոչվածը ունակ չէ իրեն պաշտպանելու նույնիսկ Ադրբեջանից և որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ուրեմն պետք է ԼՂՀ-ում 2005 թվականին ծնված ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդյան վայրը գրել Ադրբեջան կամ Ադրբեջանից պաշտպանվելու համար եթե պետք է ուրանալ ցեղասպանությունը, եթե պետք է ուրանալ ազգային հերոսներին, եթե պետք է ուրանալ սեփական պատմությունն ու պատմության դասագրքերը հարմարեցնել Բաքվի պահանջներին, եթե պետք է դատապարտել ազգային հերոսի մասին ֆիլմը, եթե պետք է սահմանադրություն փոխել Բաքվի պահանջով ու դաբրոյով, կասե՞ք` էս պետության գոյության իմաստը ո՞րն է:
     Չէ լուրջ. ի՞նչ իմաստ ունի ունենալ պետություն, որի իշխանությունը չի թաքցնում` ունակ չէ պաշտպանվել, ուստի թուրքի դուդուկն ինչ փչի, դրա տակ էլ պարելու է ու իր հետ միասին պարացնելու է 3000 տարվա պատմություն ունեցող մի ամբողջ ժողովրդի:
     Չէ լուրջ. 3 միլիոն մարդ մի տարածքի վրա իրար գլուխ են հավաքվել, որ ի՞նչ անեն. այլասերված հարևան ագրեսորի անբարոյական, անսպառ պահանջները բավարարե՞ն ու ռեգիոնալ փալասի կարգավիճակի հետ համակերպվե՞ն:
     Ես, իհարկե, հասկանում եմ, որ Նիկոլը, Ռուբենը, Ալենը, էն անհեր մեծացած իջևանցի դեպուտատը կարող է և ինքնասիրության խնդիր չունեն: Նաև չեմ բացառում, որ ստեղծված վիճակից նույնիսկ հաճույք են ստանում, բայց հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ, որովհետև ազգը պետություն է ստեղծում, որ նախ և առաջ իր հավաքական ինքնասիրությունն ու հավաքական արժանապատվությունը պաշտպանի:
     Սա իսկականից անկյունաքարային մետաֆիզիկական հարց է. եթե սրանց գլխավորած պետությունն ի վիճակի չէ պաշտպանվել նույնիսկ Ադրբեջանի նման կիսափթիր պետությունից, արդյո՞ք ընդհանրապես այդ պետությունը գոյություն ունենալու իմաստ ունի: Էլ չասած` իրավունք…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *