Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ըթնացող պատանեկան Օլիմպիական խաղերում: Սուրեն Կատվալյանը ¼ եզրափակիչում բացահայտ առավելությամբ հաթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիռին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Դեռևս առաջին ռաունդում Սուրենը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: 2-րդ ռաունդում մեր մարզիկի ուժգին հարվածից հետո եգիպտացի բռնցքամարտիկը կրկին հայտնվեց նոկդաունում, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը: Նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչում մեր մերզիկը կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ: