«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեցին Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»

«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեցին Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան հրապարակումը․ «2020թ․ նոյեմբերի 9-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական օրերից է, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ավարտն ամփոփվեց անփառունակ փաստաթղթով։
     Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի հրադադարը հնարավորություն էր սթափվելու, վերագնահատելու ստեղծված իրավիճակը՝ թույլ չտալու Արցախի վերջնական անկումը։
     Սակայն, իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները, ինչը հանգեցրեց Արցախի վերջնական կորստի, արցախցների էթնիկ զտման։
     Հավերժ խունկ և խոնարհում Արցախի պահպանման համար ընկած, իրենց սրտերում հայկական Արցախը պահած բոլոր քաջերի հիշատակին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *