82-ամյա Մայքլ Դուգլասը Նյու Յորքում ներկա է գտնվել «Տիբեթ Հաուս» (Tibet House) կազմակերպության կազմակերպած գալա-երեկոյին՝ իր երեխաների՝ 26-ամյա որդու՝ Դիլանի և 23-ամյա դստեր՝ Քերիսի ուղեկցությամբ։
«Օսկարի» մրցանակակիր դերասանը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ, որոնց նա մեծացրել է կնոջ՝ Քեթրին Զետա-Ջոնսի հետ միասին։
Այդ երեկո Դուգլասին հանձնվել է մրցանակ՝ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար՝ ի նշան նրա երկարամյա մարդասիրական գործունեության գնահատանքի։
Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսն ամուսնացել են 2000 թվականին։ Նրանց երեխաները՝ Դիլանն ու Քերիսը (երկուսն էլ ավարտել են Բրաունի համալսարանը), գնացել են ծնողների հետքերով և զբաղվում են դերասանական գործունեությամբ։ 57-ամյա Զետա-Ջոնսը նշել է, որ իր երեխաները «սիրում են» այդ մասնագիտությունը և «քրտնաջան աշխատում» են դրանում հաջողության հասնելու համար։