Թուրքիայի Իզմիր նահանգում գտնվող HABAŞ մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 13-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում։ Նա ընդգծել է, որ կպարզվեն երկիրը խորապես ցնցած ողբերգության պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև կպատժվեն կատարվածի մեղավորներն ու պատասխանատուները։