Թրամփը Իրանին սպառնալիք չի համարում Մերձավոր Արևելքի համար

Իրանը ներկայում սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իսրայելը և ողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված են իրանական սպառնալիքից», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Այդ պատճառով, Թրամփի կարծիքով, հազիվ թե անհրաժեշտ լինի Թեհրանի դեմ հետագա լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել։

«Եթե Մերձավոր Արևելքում ինչ-որ բան փոխվի, ապա ԱՄՆ-ն արդեն պատրաստվել է մարտի և պատրաստ կլինի գործելու։ Սակայն ներկայում նման տարբերակը քիչ հավանական է թվում», – նշել է ԱՄՆ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *