Թրամփը չեղարկել է Վիտկոֆի և Քուշների այցը Իրանի հարցով բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր փեսա Ջարեդ Քուշների և հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆի հետ Պակիստան կատարելիք այցը, որտեղ նրանք պետք է բանակցություններ վարեին իրանցի պաշտոնյաների հետ։

Սպիտակ տան ղեկավարը այս մասին հայտարարել է Fox News-ի թղթակցին։

«ԱՄՆ պատվիրակությունը չպետք է 18 ժամ վատնի թռիչքի վրա։ Նրանք կարող են մեզ զանգահարել ցանկացած ժամանակ»,- ասել  է Թրամփը։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն Պակիստանի Իսլամաբադում՝ ապրիլի 27-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *