
Սերբիայից մինչև Բանգլադեշ, Հնդկաստանից մինչև Ֆրանսիա՝ երիտասարդները պայքարում են ավտորիտարիզմի դեմ և վերափոխում քաղաքական դաշտը, գրում է The Guardian-ը: Հետազոտողներն արձանագրել են առնվազն 25 բողոքի շարժում, որոնցում ներգրավված է եղել Z սերունդը՝ մոտավորապես 14-29 տարեկան երիտասարդները։ Նշվում է, որ փողոց դուրս գալու նրանց պատճառները տարբեր են՝ կոռուպցիայի և անհավասարության դեմ բողոքներից մինչև կրթության, մատչելի բնակարանների ոլորտներում ներդրումների ավելացման և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի պահանջներ։
Առաջին լայն արձագանք ստացած բողոքի ցույցերից շատերը տեղի են ունեցել Ասիայում և Աֆրիկայում։ 2024 թվականին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ուսանողները հայտնվեցին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ իրականացնելով այն, ինչը որակվեց որպես Z սերնդի գլխավորած աշխարհում առաջին հաջողված հեղափոխություն։ Բողոքի ցույցերը սկսվել էին քվոտաների մասին օրենքի դեմ, սակայն կարճ ժամանակում վերածվել էին վարչապետ Շեյխ Հասինայի կառավարման դեմ ուղղված համընդհանուր դժգոհության։ Երկու ամիս անց Հասինան հրաժարական տվեց և լքեց երկիրը։
Երկու տարի անց Սերբիայում ուսանողները մեկ այլ հեղափոխական շարժման առաջնորդող ուժն էին։ Անցած ամսվա վերջին Սերբիայի ուսանողական շարժումը փողոցներից տեղափոխվեց իշխանության միջանցքներ:
Վերջին շաբաթներին երիտասարդների գլխավորած բողոքի ցույցերի ալիքը սկսել է տարածվել նաև Եվրոպայում։ Ֆրանսիայում դպրոցականները պահանջում են աշխատանքի համար ավելի լավ պայմաններ, իսկ Իսպանիայում երիտասարդները վրաններ են տեղադրել՝ մատչելի բնակարանների պահանջով։ Գերմանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու կյանքի թանկացման դեմ և պահանջելու ավելացնել ներդրումները կրթության, առողջապահության և կլիմայական խնդիրների լուծման ոլորտներում։
Նմանատիպ հիասթափություն է արտահայտվում նաև Հնդկաստանի «Խավարասերների շարժման» շրջանակում։ Այն սկիզբ է առել որպես համացանցային երգիծական նախաձեռնություն, սակայն հետագայում վերածվել է Նարենդրա Մոդիի կառավարության դեմ ուղղված շարժման։ Սոցիալական ցանցերի միջոցով տարածվող և ժողովրդավարական գաղափարների վրա հիմնված շարժման ազդեցությունն ակնհայտ դարձավ այս ամռանը, երբ ցույցերը հանգեցրին երկրի կրթության նախարարի հրաժարականին։
🇷🇸 STUDENT PROTESTS IN #SERBIA
Days before the elections, university students marched across the country. There were also massive demonstrations against the government in the capital #Belgrade.
What a view⚡️ https://t.co/ZEfj6mBuR2— World_Breaking_News03 (@Breaking2003) October 22, 2026
NOBODY is connecting the dots on these Gen Z protests.
India. France. Spain. Chile.
Different signs. Same problem.
Young people can’t get hired.
Can’t afford rent.
Can’t afford a house.
Can’t see a future.
At the same time, AI is quietly deleting the jobs they were supposed to start with.
Entry-level hiring has COLLAPSED since 2024.
You can’t tell a generation to “work hard” when the first rung of the ladder is gone.
The streets are the only place left.
Follow + 🔔. This is going global.— Alec (@ItsRealAlec) October 7, 2026