Մակրոնն առաջարկել է արգելել երեխաների համար վնասակար AI-ի որոշ մոդելների օգտագործումը

Ֆրանսիայի
նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արհեստական
​​բանականության (ԱԲ) մոդելների օգտագործումը, որոնք վտանգավոր են
անչափահասների համար, կարող է
արգելվել։ Մակրոնն այս մասին հայտարարել է Les Echos
թերթին տված հարցազրույցում։

«Եթե
ԱԲ-ի օգտագործման որոշակի ձևեր ռիսկեր են ստեղծում երեխաների համար, դրանք պետք է
արգելվեն»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը
նշել է գիտական
​​հանրության ներգրավվածության կարևորությունը երեխաների վրա ԱԲ-ի ազդեցության ուսումնասիրման գործում։ Նրա
խոսքով՝
մասնագետները պետք է որոշեն, թե ԱԲ–ի հետ փոխազդեցության որ տեսակներն են վտանգավոր անչափահասների համար։

Ֆրանսիայի նախագահը արհեստական ​​բանականության ոլորտում անբավարար կարգավորումը համեմատել է «Վայրի Արևմուտքի» հետ։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդհուպ
մինչև
վնասաբեր մոդելների լիակատար արգելք։

«Մենք կառավարությունների և
ընկերությունների հետ համատեղ մշակում ենք առաջին խարտիան, որը կամրագրի նախնական
աուդիտի և հավաստագրման սկզբունքը»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ երեխաների
կողմից արհեստական
​​բանականության օգտագործման կարգավորմանն ուղղված փաստաթուղթը կներկայացվի նոյեմբերի 10-11-ը Փարիզի խաղաղության
ֆորումում
։

Ֆրանսիական իշխանությունները մտադիր են հասնել
նախաձեռնության իրականացմանը եվրոպական մակարդակով, ինչպես նաև Միացյալ
Նահանգների, Կանադայի և այլ երկրների միացմանը դրան։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *