Իսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել


Աշխարհ


Իսպանիայի հյուսիսում գտնվող Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկան, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ մահացածը ծառայում էր որպես կինոլոգիական ստորաբաժանման կրտսեր տեսուչ, տուժածն էլ սակրավորական ստորաբաժանման աշխատակից է: Նա լուրջ վնասվածքներ է ստացել, լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա ոտքն անդամահատել են։

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել հրազենային վնասվածքով երիտասարդ կնոջ մասին հաղորդումից հետո, հայրը փորձել է նրան տեղափոխել հիվանդանոց: Շենքի մուտքի մոտ իրավապահները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքով ուսապարկ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *