Կատալոնական «Բարսելոնան» հունվարյան տրանսֆերային պատուհանին ընդառաջ դիտարկում է պաշտպանական գիծն ուժեղացնելու 7 հավանական տարբերակ։ Այս մասին հայտնում է Diario SPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի կազմած կարճ ցուցակում ընդգրկվել են Ֆիկայո Տոմորին («Միլան»), Վիտոր Ռեյսը («Մանչեսթեր Սիթի»), Պիերո Ինկապիեն («Արսենալ»), Լիսանդրո Մարտինեսը («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկաս Բերալդոն (ՊՍԺ), Ջորել Հատոն («Չելսի») և Ջոնաթան Տան («Բավարիա»)։
Ընդ որում, «Բարսելոնայի» աշխատավարձային ֆոնդի սահմանաչափում մնացել է ընդամենը 4 միլիոն եվրո։ Այդ իսկ պատճառով «կապտանռնագույններին» անհրաժեշտ կլինի մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք։
Կատալոնական ակումբը մտադիր չէ նոր ֆուտբոլիստներ հրավիրել պարզապես զուտ տրանսֆեր իրականացրած լինելու համար։