Հանդիպել են Փաշինյանն ու Մակրոնը․ ի՞նչ են քննարկել

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը․ հայտնում են կառավարությունից։

«Մակրոնը ողջունել է Փաշինյանի մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *