Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, այս մասին գրում են լրատվամիջոցները:
Հիշեցնենք՝ կալանավայրում այսօր մահացել է «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան համար իշխանություններին է մեղադրում։
«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- ասված էր կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։