Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Դավիթ Ղազինյան

Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաատան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը։ Եվ ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել։

Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Կիսում եմ ձեր վիշտը»,– նշել է պատգամավորը։

Նա նաև խոստացել է մի փոքր ուշ անդրադառնալ ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած ««ֆանտաստիկ» ստերին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *