Իսպանիայում նոյեմբերի 11-ին միլիոնավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով, որ կառավարությունը լուծի երկրում առկա բնակարանային ճգնաժամը։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Սա Իսպանիայում վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլն է, և հնարավոր է, որ այն հանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումների, ինչպես նաև դանդաղեցնի կամ դադարեցնի ձեռնարկությունների, գործարանների և խանութների գործունեությունը երկրում։
Մադրիդի Mercamadrid մեծածախ շուկայում, որտեղ հավաքվել էր մոտ 1000 ցուցարար, գործադուլի մեկնարկին լարվածություն է առաջացել։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։