
Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտի Պան-ամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ավելի քան 38 մարդ վիրավորվել է, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Օկտավիո Գուսմանը։
«Այս պահին մենք հայտնում ենք 14 մահվան և ավելի քան 38 վիրավորի մասին, այդ թվում՝ հինգ անչափահասի», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» պարտիզանական խմբավորման անդամներին, որը մասնակցել է երկրի քաղաքացիական պատերազմին։