Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է զգալի կորուստներ ունենալ, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վիետնամ կատարած այցի ավարտին լրագրողների հետ զրույցում Մատվիենկոն ընդգծել է, որ կազմակերպությանն անդամակցությունը շարունակելու կամ դադարեցնելու որոշումը Հայաստանի իրավունքն է։
«Կարծում եմ, որ հակառակ դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի»,- նշել է նա։