Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Կիպրոսի ընտրանու հետ։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Կիպրոսի հավաքականի և Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը։ Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը 58-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Մոսկվայի «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր Կիպրոսի հավաքականի՝ 2:0 հաշվով հաղթանակով։
Հայաստան — Կիպրոս խաղից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1️⃣ 🇲🇪 Չեռնոգորիա — 10 միավոր (4 խաղ)
2️⃣ 🇨🇾 Կիպրոս — 8 միավոր (5 խաղ)
3️⃣ 🇦🇲 Հայաստան — 5 միավոր (5 խաղ)
4️⃣ 🇱🇻 Լատվիա — 1 միավոր (4 խաղ)։
Հայաստանի հավաքականը վերջին տուրում նոյեմբերի 15-ին կխաղա Լատվիայի ընտրանու հետ։