Փարիզում զինված անձինք 1 մլն եվրոյի կողոպուտ են իրականացրել ադամանդի խանութից

Փարիզում զինված անձինք 1 մլն եվրոյի կողոպուտ են իրականացրել ադամանդի խանութից

Զինված խումբը կողոպտել է Փարիզի կենտրոնում գտնվող De Beers ոսկերչական խանութը։ Վնասի չափը կազմում է շուրջ 1 մլն եվրո, հայտնել է Europe 1 ռադիոկայանը։
     Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ի առավոտյան Վանդոմի հրապարակի հարևանությամբ գտնվող բուտիկում։ Հարձակումն իրականացրել են «Կալաշնիկով» տեսակի երկարափող զենքով զինված չորս անձինք։ Նրանք երկու մոփեդով մուտք են գործել սրահի ներս։ Չարագործների ինքնությունը պարզված չէ, կողոպտիչները դիմել են փախուստի։ Չի հստակեցվում՝ արդյոք միջադեպի հետևանքով տուժածներ կան։
     De Beers-ը հարավաֆրիկյան-բրիտանական կորպորացիա է, որը հիմնադրվել է 1888 թվականին։ Այն զբաղվում է բնական ադամանդների արդյունահանմամբ, մշակմամբ ու վաճառքով, ինչպես նաև սինթետիկ քարերի արտադրությամբ։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, իսկ հիմնական արտադրությունները՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նամիբիայում, Բոտսվանայում և Կանադայում։

Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում մի քանի խոշոր գողություն է տեղի ունեցել։ 2025 թվականի հոկտեմբերին զարդեր էին գողացվել Լուվրից, իսկ 2026 թվականի ամռանը մեկ ամսվա ընթացքում երկրում կողոպտել էին 3 թանգարան։ Նոյեմբերին հարձակման էր ենթարկվել ոսկերչական գործարան, սակայն ոստիկանությունը մի քանի օր անց հայտնաբերել էր հանցագործներին և վերադարձրել գողացված ոսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *