Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են շարունակել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ամբողջ շրջանակի քննարկումը չինական Շենչժեն քաղաքում անցկավելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպման ընթացքում։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։
Ըստ նրա՝ ամերիկացի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը հետևողականորեն աշխատում է Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ։
«Բնականաբար, Շենչժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում նրա (Թրամփի՝ խմբ.) հետ նախատեսվող հանդիպման ընթացքում կշարունակվի կարգավորմանն առնչվող հարցերի ամբողջ շրջանակի քննարկումը»,- լրագրողներին հայտարարել է Ուշակովը։
Ըստ Կրեմլի պաշոնական ներկայացուցչի՝ Մոսկվան հույս ունի, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը կազդի ընդհանուր միջազգային իրադրության վրա։
«Թե՛ մենք, թե՛ ամերիկացիները մեծ նշանակություն ենք տալիս նաև Շենչժենում անցկացվելիք բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը, որը կազմակերպում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի չինացի հյուրընկալողները։ Այժմ ակտիվ աշխատանք է տարվում դրա բովանդակային հագեցման ուղղությամբ։ Եվ մենք հույս ունենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումները բարերար ազդեցություն կունենան ընդհանուր միջազգային իրադրության վրա»,- ասել է Ուշակովը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը կանցկացվի Շենչժենում՝ նոյեմբերի 18–19-ին։