Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, կործանվել է թուրքական զինված ուժերին պատկանող S-70 ռազմական ուղղաթիռը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր չորս զինծառայողները։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 18։45-ի սահմաններում։
Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն։ Դեպքի վայրում աշխատել են արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայությունների աշխատակիցները։