Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները


Ոճ և դեմքեր


Ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ընդլայնում է իր գործունեությունը խաղադաշտից դուրս․ մեկնարկել են նրա առաջին հեռուստասերիալի՝ Day 1s-ի նկարահանումները։

Ռոնալդուն նախագիծն իրականացնում է բրիտանացի կինոռեժիսոր Մեթյու Վոնի հետ, որի հետ համահիմնադրել է UR Marv Studios կինոընկերությունը։ Սերիալը պատմում է բրիտանացի ֆուտբոլային գործակալ Սթենլի Դալթոնի մասին, որին մարմնավորում է դերասան Դեմիան Լյուիսը։ Պատմության կենտրոնում ֆուտբոլային տրանսֆերների և մեծ գումարների շուրջ ծավալվող իրադարձություններն են։

Սերիալում ինքն իրեն կմարմնավորի նաև «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին։ Ռոնալդուն նկարահանումների մեկնարկի մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ խոստանալով առաջիկայում նոր մանրամասներ ներկայացնել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *