Լեգենդար բրիտանական Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում։
Համերգը տեղի կունենա 2027 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Փլանթը ելույթ կունենա իր Saving Grace խմբի հետ։ Համերգը կմեկնարկի ժամը 20:00-ին։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 13-ին։
Համերգը ներառված է խմբի Root & Branch համաշխարհային շրջագայության ծրագրում և հայտարարված ժամանակացույցի վերջին համերգն է։ Երևանից առաջ խումբը օգոստոսի 28-ին ելույթ կունենա Ալմաթիում, իսկ օգոստոսի 31-ին՝ Տաշքենդում։