«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում հանդիպել է ԿՀՎ տնօրենին. Axios

Իսրայելի արտաքին հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը ժամանել է Վաշինգտոն՝ ամերիկացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։

Ինչպես հայտնում է Axios-ը, հանդիպման մասին հայտնել են երեք իրազեկ աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ Գոֆմանը հանդիպել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին։ Ակնկալվում է, որ «Մոսադի» ղեկավարը կայցելի նաև Մայամի, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *